Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ֆեյսբուքում տեխնիկական խնդիրներ կան, դեռ հայտնի չէ, թե դրանք ինչ են։
Բայց նա բոլորին վռնդում է պրոֆիլից: Եվ ոչ միայն Հայաստանում։ Մի խոսքով, դա ձեզանից չէ, «Ֆեյսբուքում» ինչ-որ բան է կատարվում։
Մի խոսքով, հանգստացեք, քանի դեռ չենք հասկանում»,- գրել է նա:
Արդեն մեկ ժամ է, ինչ հնարավոր չէ մուտք գործել «Ֆեյսբուքի» կամ «Ինստագրամի» օգտահաշիվ։
Վերջին անգամ նման խոշոր համակարգային խափանում տեղի է ունեցել 2021 թվականին, երբ «Ֆեյսբուքը», «Ինստագրամն» ու «Վոթսափը» գրեթե 6 ժամ հասանելի չէին։
***
20.30-ի սահմաններում սոցցանցերի աշխատանքը վերականգնվել է։