Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ հաշվով (11:00) հաղթանակ տարավ ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։