ԳլխավորԼուր

Արևելահայերենի դասընթացներ՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան (UCLA)

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանն (UCLA) առաջարկում է հայոց լեզվի ամառային դասընթացներ։

Արևելահայերենի երեք դասընթացները նախատեսված են թե սկսնակների, թե հայկական ժառանգությունն ուսումնասիրողների համար, նշված է UCLA-ի կայքում։

Ամառային ինտենսիվ ձևաչափով առցանց անցկացվող ծրագիրը շեշտը դնում է հաղորդակցության, մշակույթի ընկալման և իրական կյանքում լեզվի օգտագործման վրա:

Նախատեսված է թե հայերենին չտիրապետող ուսանողների, թե նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել բանավոր խոսքի և գրագիտության հմտություններն ու հետաքրքրված են հայոց լեզվով և մշակույթով։

Դիմել կարող են ուսանողներն ու ավագ դպրոցների աշակերտները։

Ծրագրի մեկնարկը՝ հունիսի 22-ին, ավարտը՝ օգոստոսի 21-ին։

Մանրամասները՝ այստեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews