ԳլխավորԼուր

«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է

Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.)

«Նաիրի» կինոթատրոնը վերադառնում է որպես վերաիմաստավորված մշակութային տարածք՝ պահպանելով իր պատմական ինքնությունն ու հիշողությունը, համալրվելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են կինոթատրոնի նոր ձևաչափը, տեխնիկական վերազինումը, զարգացման ռազմավարությունն ու գործունեությունը։

«Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանի խոսքով՝ կինոթատրոնի նոր շենքը ոչնչով չի զիջում միջազգային կինոթատրոններին. «Մենք վերակենդանացրել ենք կառույցը և ուզում ենք, որ այն ապրի նոր կյանքով՝ ժամանակին համընթաց»:

Նա նշել է, որ կինոթատրոնը զինված է վերջին սերնդի տեխնիկայով՝ առկա են էրգանոմիկ նստատեղեր, նոր ակուստիկ համակարգ, լազերային պրոյեկտոր, արծաթապատ էկրան և այլն:

Նշենք, որ «Նաիրի» կինոթատրոնի շենքը («Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա 50) ընդգրկված է հուշարձանների պետական ցուցակում՝ որպես տեղական նշանակության հուշարձան:

Հավելենք, որ կինոթատրոնը չէր գործում 2021 թվականից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews