ԳլխավորԼուր

ԶՊՄԿ-ն ու ԵՊՀ-ն կրկին «Պատանի երկրաբանի ամառային դպրոց» են կազմակերպել. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՊՄԿ-ն ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել են «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը», հայտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի լրատվական ծառայությունից։

Սյունիքի մարզի ավարտական դասարանների 30 աշակերտների մասնակցությամբ եռօրյա ամառային դպրոցը ներառել է մասնագիտական դասախոսություններ, գործնական և հետազոտական աշխատանքներ։ Մասնակիցներն այցելել են հանքավայր, ծանոթացել ոլորտի առանձնահատկություններին, եղել այլ արտադրական տարածքներում, ինչպես նաև հանդիպել և զրուցել ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Ծրագրի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտներին, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը և խթանել ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews