ԳլխավորԼուր

Հայաստանը սամբոյի աշխարհի առաջնությունում 5 մեդալ է նվաճել

Սամբիստ Գևորգ Ազատյանը (79 կգ) դարձել է արծաթե մեդալակիր Ուզբեկստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Նա եզրափակչում 2։3 հաշվով զիջել է ռուսաստանցի Ասլանբեկ Կոձաևին։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավեդիսյանը 71 կգ քաշային կարգում  արժանացել է բրոնզե մեդալի։ 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն և արժանացել արծաթե մեդալի, իսկ 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանն արժանացել էր բրոնզե մեդալի:

Կանանց մրցելույթներում 80 կգ քաշային Եկատերինա Ժիգալովան արժանացել է բրոնզե մեդալի։

Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում նոյեմբերի 6-8-ը։ Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ 101 պետությունից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Արխիվային լուսանկար