ԳլխավորԼուր

Ալթայի երկրամասում ուսանողներին տարհանել են խափանված ավտոբուսից

Փրկարարները հունվարի 19-ին Ալթայի երկրամասում (ՌԴ)  տարհանել են օտարերկրյա 40 ուսանողի, ում ավտոբուսը անորակ վառելիքի պատճառով խափանվել եւ մնացել էր ձնապատ ճանապարհին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավտոբուսը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորից ուղեւորվում էր Ղազախստան։

Բոլոր ուսանողներին տեղափոխել են Ստեպնոյ Օզերի տեխնիկումի հանրակացարան եւ ապահովել տաք սննդով։ Ավտոբուսի վերանորոգումից հետո ուսանողները կշարունակեն ճանապարհը։

Տարածաշրջանում մի քանի օր առաջ ուժգին ձնահողմերի պատճառով ճանապարհատրանսպորտային բազմաթիվ պատահարներ են գրանցվել։ Վիրավորվել է 5, մահացել՝ 2 մարդ։

Comment here