Ես ձայնս հազվադեպ եմ բարձրացնում։ Աշխատանքում՝ երբեք։ Երբեք չեմ բարձրացրել։
Իմ ձայնն առաջին անգամ բարձրացավ էստեղ. ամեն պայթյունի հետ, գրել է Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ձայնային տագնապ ու պայթյուն ինչքան մոտ է լինում ու ինչքան ուժեղ, ես էդքան ավելի բարձր եմ ասում. «Աշխատում ենք, շարունակում ենք աշխատել ու չենք կանգնում ոչ մի վայրկյան»։
Ես իմ ձայնի բարձրության չափը փորձում եմ ընկնող ամեն պայթյունի ձայնի հետ, ես իմ ձայնի բարձրության չափը փորձում եմ պատերազմի ձայնի հետ ու իմ, ու մեր, ու բոլորիս ձայնը հաղթում է, քանի որ ես, մենք, բոլորս չենք կանգնում ոչ մի վայրկյան ու աշխատում ենք։
Ապրելու ձայնը միշտ ավելի բարձր է, քան պատերազմինը։ Դրանք իրար կողք կողքի են՝ ընկող ամեն պայթյունի ձայնի շփման մոտիկության պես։ Բայց ապրողինը միշտ հաղթող է, ես դա արդեն իմ ձայնով գիտեմ»,-գրել է նա։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։