Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Սա կենաց-մահու կռիվ է, եւ մենք հաղթելու ենք. Արցախի նախագահ (տեսանյութ)

Այսօր արդեն Լելե Թեփե թե որևէ այլ բարձունք նշանակություն չունեն, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը լուրերը, որ ազատագրվել է Լելե Թեփե բարձունքը:

«Մենք կարող է վաղը ունենանք նահանջ կամ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ, մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Ի՞նչ անենք:

Հակառակորդը իր ողջ բանակային ուժերն օգտագործել է և շարունակում է օգտագործել: Մենք հնարավորություն ենք ունենալու ցույց տալու առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա: Դրա համար պետք չէ անդրադառնալ նրան, թե մենք դիրք ենք տալու, թե դիրք ենք վերցնելու»:

Արցախի ախագահը նշեց, որ սա կենաց-մահու կռիվ է, որտեղ ամենակարևորն անվտանգությունն է, եւ մենք հաղթելու ենք:

Comment here