Արցախյան պատերազմ-2020ԳլխավորՈւսումնառություն Հայաստանում

Արցախից տեղափոխված ուսանողները կարող են անվճար շարունակել ուսումը «Գլաձոր» համալսարանում

Գլաձոր

Երևանի «Գլաձոր» համալսարանը, հաշվի առնելով ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակը և յուրաքանչյուր շահառուի համար կրթության անընդհատության ապահովման կարևորությունը, Արցախից Հայաստան տեղափոխված ուսանողներին առաջարկում է կրթությունն անվճար հիմունքներով ժամանակավորապես շարունակել ԵԳՀ համապատասխան կուրսում:

Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Տվյալ մասնագիտությամբ համապատասխան կուրսում ներգրավվելու համար Արցախի բուհի ուսանողը պետք է ԵԳՀ ներկայացնի ուսանող լինելու փաստը հավաստող որևէ փաստաթուղթ (տեղեկանք, ստուգման գրքույկ, ուսանողական տոմս և այլն):

Անվճար ուսումը ԵԳՀ-ում կշարունակվի մինչև կյանքի բնականոն ընթացքին անցնելը:

ԵԳՀ կողմից ուսանողին կտրվի ակադեմիական տեղեկանք, որտեղ կնշվեն ուսումնասիրված առարկաները համապատասխան ժամաքանակներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչ 7/1
Հեռախոսահամար՝ +374 10 54 59 80, +374 10 54 59 81
Էլ.փոստի հասցե՝ gladzor@gladzor.am

Comment here