ԳլխավորԽճանկար

Արեւի շրջանաձեւ խավարում է եղել (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 21-ին, տեղի է ունեցել Արեւի շրջանաձեւ խավարում, որը կրակե օղակ է հիշեցնում:

Խավարումը սկսվել է Երեւանի ժամանակով 08:48-ին կենտրոնական Աֆրիկայում: Հիմալայներում դիտվող կարճ փուլը տեւել է 38 վայրկյան:

Հունիսի 21-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է, երբ Արեւը հասնում է ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային բեւեռը: Այդ օրը Երկրի հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական ամառ եւ դիտվում է ամենաերկար լուսային օրն ու ամենակարճ գիշերը տարվա ընթացքում:

Comment here