ԳլխավորԽճանկար

Armenian Geographic-ը երեխաների համար արշավներ է սկսել

ՄեդիամաքսArmenian Geographic-ը վերջերս նոր նախագիծ է սկսել՝ քայլարշավներ եւ վրանային ճամբարներ հատուկ երեխաների համար։ Նպատակն է երեխաների մոտ սերը դեպի բնություն ձեւավորել փոքրուց՝ ծանոթացնելով նրանց երկրի աշխարհագրությանը ու պատմությանը։ Բացի ճանաչողական բնույթից, նախագծի հեղինակները կարեւորում են նաեւ փոքրիկների ֆիզիկական ակտիվությունը՝ հատկապես արտակարգ դրության այս պասիվ շրջանում։ Արդեն հինգ մանկական արշավ կազմակերպվել է, հաջորդ շաբաթվանից էլ առաջին անգամ կսկսվեն վրանային հինգօրյա ճամբարները։

Armenian Geographic նախագծի հեղինակ Տիգրան Վարագը մանկական արշավային ակումբը հիմնել է ընկերոջ՝ Կարեն Սարգսյանի հետ։ Վերջինս 14 տարվա լողի մարզիչ է ու երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Մանկավարժական փորձ ունի նաեւ Տիգրանը՝ մինչ Armenian Geographic նախագիծը հիմնելը, նա աշխարհագրության ուսուցիչ է աշխատել։

Այս նախաձեռնության համար ուրախ են հատկապես ծնողները, որովհետեւ արշավը երեխաներին համակարգչից կտրելու լավագույն միջոցներից է։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ հիմա շատ լավ առիթ է երեխաներին արշավ ուղարկելու․ չէ՞ որ արտակարգ իրավիճակի ժամանակ նրանք հիմնականում տանը փակված են։

Մեծերի ու փոքրերի արշավները բավականին տարբերվում են։ 2012-ից պարբերաբար արշավներ կազմակերպող Տիգրանը, որպես առաջին տարբերություն, ընդգծում է՝ եթե մեծերն արշավների գալիս են գիտակցված, ապա երեխաներին բերում են ծնողները։

Կազմակերպչական տեսանկյունից նույնպես տարբերություններ կան, մանկականի դեպքում ուղեկցորդները թվով ավելի շատ են։ Սովորաբար խմբում մոտ 20 երեխա է լինում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here