ԳլխավորԼուր

Արթուր Մկրտչյանին կշնորհվի Արցախի հերոսի կոչում

Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն եմ ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը:

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում։

«Պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ եմ ունեցել խոսելու ապրիլի 14-ին՝ քվեարկության գնալուց առաջ: Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»:

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Մասնագիտությամբ ազգագրագետ էր։ Եղել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, ՀՅԴ անդամ։

1992 թվականի հունվարին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։

Սպանվել է 1992 թ. ապրիլի 14-ին։

Comment here