ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի համապետական ատեստավորման ընթացակարգը: Նախատեսվում է գործընթացն իրականացնել 2026 թվականին, հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։
Ատեստավորումն իրականացվելու է 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ սահմանված նոր նվազագույն չափանիշներին, ինչպես նաև գիտական կազմակերպության և բարձրագույն ուսումնական հաստատության գիտական ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված, իրենց կողմից սահմանված լրացուցիչ չափանիշներին համապատասխան:
Ատեստավորման արդյունքները հիմք են հանդիսանալու կազմակերպությանը հատկացվող ֆինանսավորման վերանայման համար։
Ընթացակարգը՝ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



