ԳլխավորԼուր

Երեւանի բակերից մեկում հայտնաբերվել է թափված սնդիկ

Հունիսի 11-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/2 շենքի բակում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ շենքի բակում հայտնաբերվել է ապակյա կոտրված տարա և մոտ 300 գրամ սնդիկ (ցրված վիճակում)։

Քիմիկները սահմանազատել են տարածքը, հավաքել սնդիկը և փոխանցել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին

Comment here