Փետրվարի 12-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բակում նշվել է հայ ժողովրդի հինավուրց տոներից մեկը՝ Բարեկենդանը:
Վանաձորի պետական համալսարանի ուսանողները պատրաստել էին տարատեսակ ավանդական ուտեստներ: Միջոցառման վերջում յուրաքանչյուր սեղան հաղթեց որևէ անվանակարգում և արժանացավ պատվոգրի: Պատվոգրերը հանձնեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը:
Տոնակատարությունը եզրափակվեց ուրախ շուրջպարով: