ԳլխավորԼուր

Բելգորոդում ուսանողը կախվել է 15 մ բարձրությամբ խաչից

ՌԴ Բելգորոդ քաղաքում փետրվարի 3-ի առավոտյան տեղի բնակիչները Պոկլոննայա գորայում կանգնեցված 15 մետր բարձրությամբ խաչի վրա գտել են 18-ամյա երիտասարդի կախված դին, տեղեկացնում է gazeta.ru-ն։

Պարզվել է, որ մահացածը Ստարի Օսկոլի բնակիչ է, Բելգորոդի արդյունաբերական քոլեջի ուսանող։

Մահից առաջ երիտասարդը ցանկապատին գրություն է թողել. «Ես բոլորիդ սիրում եմ», եւ կից՝ իր անձնագրի լուսանկարը։

Նշվում է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն սոցցանցերում կարծիքներ են շրջանառվում, որ երիտասարդին սպանել են՝ այն որպես ինքնասպանություն ներկայացնելով։

 

Comment here