ԳլխավորԼուր

Հայ երիտասարդները կարող են մասնակցել բեռլինյան երեք միջոցառումների

Գերմանական «Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան այս տարի հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Բեռլինում կայանալիք հետևյալ երեք միջոցառումներին: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Սոցիալական ինտեգրումը և միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում»:

Տևողությունը՝ 09.03-16.03.2022:

Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով:

Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները կլիմայի փոփոխությունը կանխարգելելու և լուծելու առնչությամբ»:

Տևողությունը՝ 10.03-19.03.2022:

Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով:

Դասընթաց «Կիսվե՛ք ճշմարտությամբ»:

Տևողությունը՝ 13.03 -21.03.2022:

Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով: