ԳլխավորԼուր

Դադարեցվում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը

Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը մարտի 1-ից կդադարեցվի:

«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի, և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,-ասվում է հայտարարությունում:

2020 թվականի հոկտեմբերին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը հայտարարել էր, որ  «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դառնում է պետական, և կապի ոլորտի ծառայությունները գործելու են անվճար: