ԳլխավորԼուր

Բացվել է Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը

Բացվել է Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը

Այսօր Երևանի ինժեներական քաղաքում հանդիսավորությամբ բացվել է Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ Երևանի ինժեներական քաղաքը դեռ մինչև վերջ չի կառուցվել, սակայն դրա կառուցված մասում արդեն ավելի քան 20 ընկերություն է տեղակայվել: Նոր մասում կտեղակայվեն գերհամակարգչային կենտրոնը, ինչպես նաև լաբորատորիաներ, որտեղ կուսումնասիրվեն արդյունաբերության համար հեռանկարային խնդիրները։

Գերհամակարգիչն ավելի վաղ Հայաստան էր բերվել Ֆրանսիայից։

Բացվել է Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը
Բացվել է Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը