ԳլխավորԽճանկար

Ինչպես, որտեղ եւ ինչու բղավել

Մի լավ բղավել կամ սրտի չափ գոռգոռալ՝ դա արդյունավետ միջոց է հուզական լարվածությունը թուլացնելու համար։ «Ռադիո Sputnik»-ին տված հարցազրույցում հոգեբան Յուրի Վյալբան մանրմասնել է, թե երբ ու որտեղ է դա ճիշտ անել։

Բղավոցը հուզական լիցքաթափման այն կարեւորագույն միջոցներից է, որ մարդն ունի։ Եթե ճիշտ բղավենք եւ ճիշտ պահին, դա կլուծի ներքին խնդիրների մի մասը, վստահ է հոգեբանը։

«Բղավել կարելի է անտառում կամ բնակարանում, բայց այնպես, որ դա չանհանգստացնի  շրջապատողներին։ Գոռալու շնորհիվ հուզական լարվածությունը չի մտնում մարդու մեջ եւ չի ավիրում նրան հոգեբանական առումով։ Իհարկե, դա գլոբալ խնդիրները չի լուծում այնպես, ինչպես ասենք, հոգեվերլուծաբանի հետ աշխատանքը, սակայն այդ պահին բավական օգնում է»,-կարծում է Վյալբան։

Բացի ճիշտ տեղից ու ժամանակից, բղավելու համար նաեւ ճիշտ թիրախ է պետք։ Եթե բղավեք աշխատավայրում ենթակաների ու գործընկերների վրա, դա չի օգնի, ընդհակառակը՝ կփչացնի թե ձեր հարաբերությունները, թե տրամադրությունն ու ինքնազգացողությունը։ Հոգեթերապեւտները խորհուրդ են տալիս բղավոցն ուղղել որեւէ խնդրի վրա։

Պետք է բղավել, երբ մենակ ես, այդ ժամանակ է, որ այն արդյունավետ է, ու շատ ավելի արդյունավետ է, եթե մտնում է հոգեթերապեւտիկ կուրսի մեջ եւ ուղղված  է կոնկրետ խնդրի, այլ ոչ թե մարդկանց դեմ։

Comment here