ԳլխավորԼուր

16-ամյա պատանիները Նոր Խարբերդի տներից մեկից գողացել են բազմոց ու նկարներ. տեսանյութ

Մարտի 26-ին ոստիկանություն է զանգահարել մի կին ու հայտնել, որ Նոր Խարբերդի իր տնից գողություն են արել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տուժողը հայտնել է, որ մարտի 13-ից տանը մարդ չի եղել, այդ ընթացքում էլ տնից տարել են բազմոց, չորս նկար և այլ իրեր, տոմատի մածուկով էլ պատին անպարկեշտ գրառում է արվել։

Հարուցվեց քրեական գործ: Շենգավիթի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունն արել են Նոր Խարբերդի բնակիչներ, 16-ամյա երկու պատանի: Մարտի 30-ին ոստիկանները նրանց ներկայացրին նախաքննությունը վարող մարմնին, որտեղ պատանիներից մեկը ձերբակալվեց:

Գողոնը մասամբ առգրավվել է, հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է։