3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է։ Այս մասին գրում է 168.am-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար:
«Փորձառու զինվորականը ձերբակալվել է օրեր առաջ Ազգային ժողովում ուսապարկ-ՔՊ-ականների և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վատ բեմականացված ելույթների արդյունքում, երբ քննարկում էին պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Այդ քննարկումների նպատակը շատերի համար հասկանալի էր` թիրախում Գրիգորի Խաչատուրովն է»,–գրում է լրատվամիջոցը:
Գործը քննվելու է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում։