Գրքի երևանյան փառատոնը չեղարկում է գրական մրցույթի «Դրամատուրգիա» անվանակարգի այս տարվա մրցանակը:
«Հաղթած գործերի հրապարակումից հետո փառատոնը պարզել է, որ Վահագն Դաբաղյանի «Ծառը» պիեսը 2023 թ. նոյեմբերի 12-ին հրապարակված է եղել tatron-drama.am կայքում «Ադամն ընդդեմ ոտնաձայների» վերնագրով, ինչն առաջացրել է շփոթ, և հայտերն ընդունող մասնագետը փնտրելիս չի կարողացել նույնականացնել գործը: Մրցանակակիրը գումարը վերադարձրել է:
«Դրամատուրգիա» անվանակարգում այս տարի մրցանակ չի տրվելու կարճ ցանկում հայտնված այլ մասնակցի: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և ըմբռնումը»,-նշված է փառատոնի ֆեյսբուքյան էջում: