ԳլխավորԽճանկար

Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է

1995թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր:

Ապրիլի 23-ը խորհրդանշական օր է համաշխարհային գրականության համար: 1564թ. ապրիլի 23-ին Ստրատֆորդում ծնվել և իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը`  1616թ. ապրիլի 23-ին է մահացել աշխարհի ամենահայտնի  դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը:

Ծննդյան և մահվան օրերի զուգադիպությունը ճակատագրական պատահականություն չէ. դրամատուրգն ինքն է ընտրել իր մահվան օրը: Շեքսպիրը վերջ է տվել կյանքին`   թունավորվելով, ինչպես իր հերոսները:

Այդ օրը`   1616 թ-ի ապրիլի 23-ին, մահացել է նաև համաշխարհային գրականության դեմքերից մեկը՝ Միգել դե Սերվանտեսը, ինչպես նաև իսպանացի բանաստեղծ Գարսիլասո դե լա Վեգան:

Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում`   Հայաստանում:

Comment here