Այսօր Հարրի Փոթերի և նրա կնքամոր՝ անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի ծննդյան օրն է, հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։ Փոթերասերները գիտեն՝ հուլիսի 31-ին էր, որ երբ լրացավ Փոթերի 11 տարին, նրան այցելեց Ռուբիուս Հագրիթը և հրավիրեց Հոգվարթս՝ վhուկության ու կախարդության դպրոց («փաստաթղթերը» տես մեկնաբանության դաշտում)։
Գրքի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը շեշտել է. «Հոգվարթսը Ռոուլիգի մեծագույն գյուտն է՝ անտես ոգիներով, անմարմին ուրվականներով ու առեղծվածային արարածներով բնակեցված հազարամյա թագավորություն։
Մեր ժամանակների ամենահանրահայտ հերոսի մասին պատմող ամենահայտնի մանկապատանեկան վեպը՝ «Հարրի Փոթեր» վիպաշարը, թարգմանվել է աշխարհի 65 լեզվով։
Շարքի առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը», 1997 թվականի հունիսին Bloomsbury հրատարակչությունը լույս է ընծայել սկզբնական՝ 1000 տպաքանակով, որից 500-ը բաժանվել է գրադարաններին։
Այժմ Հարրի Փոթերը համաշխարհային բրենդ է, գնահատվում է 15 միլիարդ դոլար։ Փոթերի մասին պատմող վերջին չորս գրքերն անընդմեջ ռեկորդներ են սահմանել՝ դառնալով պատմության մեջ ամենավաճառվածը։
««Հարրի Փոթերի» գլխավոր գրավչությունը երևակայության աննախադեպ թռիչքն է, որ դպրոցական վեպի լավագույն ավանդույթներով գրված պատմությունը վերածում է իրականության հանդուգն պառակտման և մտքերի հրավառության»,-գրել է գրքի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը։