ԳլխավորԼուրՀայաստանս

«Հայաստան» հիմնադրամի 25–րդ հեռուստամարաթոնում 11 մլն դոլար է հավաքվել

Նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում, այս պահի դրությամբ, հավաքագրվել է 11 մլն դոլար, հայտնում են հիմնադրամից։

Նշվում է, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Հեռուստամարաթոն 2022»–ի շրջանակում Հայաստանից եւ Արցախից հանգանակվել է՝

1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ–ի տեղական մարմինը հավաքագրել է 5 000 250 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 284 000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 000 ԱՄՆ դոլար, Կանադա (Տորոնտո) տեղական մարմինը՝ 547 272 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ նվիրատվություններ են կատարվել հետեւյալ երկրներից՝ Կանադա (Մոնրեալ)՝ 204 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա՝ 100 000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա՝ 80 000 ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 52 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա՝ 25 000 ԱՄՆ դոլար, Ավստրիա՝ 6 144 ԱՄՆ դոլար, Ռումինիա՝ 3 833 ԱՄՆ դոլար:

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Հայաստան» հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնի խորագիրն էր «Կենսունակ սահմանային համայնքներ», որի արդյունքում 12 մլն դոլարի նվիրատվություն և խոստում էր եղել։