ԱրվեստԳլխավոր

«Իմ քնքուշ ու նուրբ գազան» ֆիլմի վալսը ստեղծվել է մեկ գիշերվա ընթացքում

Կինոռեժիսոր Էմիլ Լոտյանուի «Իմ քնքուշ ու նուրբ գազան» ֆիլմը (1978, ԽՍՀՄ)՝ նկարահանված Անտոն Չեխովի «Դրամա որսի վայրում» ստեղծագործության հիման վրա, մեծ հաջողություն ունեցավ հանդիսականների շրջանում նաեւ ֆիլմում հնչած երաժշտության շնորհիվ։

Մոլդովացի կոմպոզիտոր Եվգենի Դոգան (ծնվ. 1937) վալսը գրել է մերձմոսկովյան Վալուեւո ագարակում՝ ամառային մեկ գիշերվա ընթացքում։ Ֆիլմի գլխավոր դերակատար Գալինա Բելյաեւան, ով առաջին ունկնդիրն էր այդ ստեղծագործության, ցնցված էր՝ իմանալով, որ այն ոչ թե հին ու մոռացված ինչ-որ դասական գործ է, այլ իր աչքի առաջ ստեղծված երաժշտություն։

Դոգայի մյուս հանրահայտ ստեղծագործությունը հնչել է «Թափառախումբը գնում է երկինք» ֆիլմում (1975)։

Comment here