ԱրվեստԳլխավոր

Պետական ջազ-նվագախմբի նոր ստեղծագործությունը՝ Ջազի միջազգային օրվա առթիվ

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ ունկնդիրների դատին է հանձնել նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի «Ծաղկազարդ» ստեղծագործությունը:

«Մեծ ջազ-նվագախումբ Big Band. դա տոն է ամեն օր: Դա դրականի, գեղեցկի և սիրո տոն է, իսկ Ջազի միջազգային օրը համաշխարհային երաժշտական տոնական խրախճանքին միանում ենք և զարդարում նոր ստեղծագործությամբ և նոր ձայնագրությամբ:

Վստահաբար այսօր արդեն ոչ թե Pandեմիա, այլ՝ Bandեմիա: Մաղթում ենք առողջություն և լավ տրամադրություն»,-նշված է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի գրառման մեջ:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև՝ համաձայն որի 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Comment here