ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Կաթողիկոսը Եռաբլուրում։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բանակի օրվա կապակցությամբ եկեղեցու միաբան հայրերի հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հոգիների հանգստության համար իր աղոթքն առ Աստված բարձրացնելու համար: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ խոսելով Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի մասին:

«Այսօր Բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, և մենք միաբան մեր հայրերի հետ բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար, ինչպես նաև հայցենք, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ: Նաև մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և ժողովրդի: Թող Տերը օգնական ու պահապան լինի հայոց ազգին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը: