ԳլխավորԼուր

Կորած զինծառայողները գտնվել են. Sputnik Արմենիա

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ–ից։

Նրանք կորել էին մարտի 21-ին` խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում։

«Զինծառայողները ողջ են»,- նշեցին ՊՆ–ից։

Զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, այս պահին իրականացվում են աշխատանքներ՝ նրանց տարհանելու ուղղությամբ:

Comment here