ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստանի 2021թ․ 10 լավագույն մարզիկները

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝

Ալեքսանյան Արթուր — հունահռոմեական ըմբշամարտ

Ամոյան Մալխաս — հունահռոմեական ըմբշամարտ

Բաչկով Հովհաննես — բռնցքամարտ

Դավթյան Արթուր — սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ — ծանրամարտ

Դանիելյան Էլինա — շախմատ

Հարությունյան Արսեն — ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Սիմոն — ծանրամարտ

Մինասյան Գոռ — ծանրամարտ

Չալոյան Դավիթ — բռնցքամարտ

«Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: