Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին մեղավորել է ճանաչել մահվան ելքով վթարի գործով եւ դատապարտել 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատարանը պարտավորեցրել է արտիստին կալանավորել դատարանի դահլիճից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ դատախազը պահանջել էր ազատազրկել 57-ամյա դերասանին 11 տարով։
2020 թվականի հունիսի 8-ին Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել Միխայիլ Եֆրեմովի դեմ Սմոլենսկայա հրապարակի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։ Սերգեյ Զախարովը՝ այն մեքենայի վարորդը, որին բախվել էր Միխայիլ Եֆրեմովի մեքենան, մահացել է հունիսի 9-ի առավոտյան։
Հետաքննությամբ ապացուցվել է, որ դեպքի պահին Եֆրեմովը եղել է հարբած եւ մեքենայում մենակ է եղել։ Դերասանը սկզբնապես հրաժարվոմ էր իրեն մեղավոր ճանաչել, սակայն փաստերի ճնշման տակ ընդունել է մեղքը։ Նրա փաստաբանը դատարանից խնդրել էր պատժի այնպիսի ձեւ ընտրել, որը կապված չլինի ազատազրկման հետ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։