ԳլխավորԼուրՀայաստանս

«Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու». Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր Հայաստանի ազգային հերոս, ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ Մովսես Գորգիսյանի (3.12.1961-19.01.1990) ծննդյան օրն է։

Ծնվել է 1961 թվականին Երևանում։ Ավարտել է ՀՊՄԻ մշակույթի ֆակուլտետը (1984):

1986-87-ին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում: 1987-ին՝ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության անդամ էր, «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը: 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։

1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման օրերին նրա գաղափարական ելույթները հանրահավաքներում Հայաստանի և Արցախի վերամիավորմանն ուղղված արդարացի պահանջ էին։

1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։

Մովսես Գորգիսյանը հանգչում է Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ազգային հերոսի կոչում նրան շնորհվել է հետմահու (20.09.1996):