ԳլխավորԼուրՇոուբիզնես

Լեդի Գագայի ու BTS-ի հաղթարշավը՝ MTV Video Music Awards-ում

Լեդի Գագան եւ BTS խումբը Նյու Յորքում անցկացված MTV Video Music Awards 37-րդ  մրցանակաբաշխության ֆավորիտներն են. Գագան ստացավ 9 հնարավորից 5 մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն արտիստ» եւ «Լավագույն համագործակցություն», իսկ կորեական խումբը ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք՝ 4 անվանակարգ, 4 արձանիկ։ Գլխավոր անհաջողակը Բիլի Այլիշն էր. նա ներկայացվել էր 6 անվանակարգում, բայց ոչինչ չստացավ։

Առաջին անգամ MTV Video Music Awards-ն անցկացվեց առանց հանդիստեսի. հաղթողների եւ հավակնորդների ելույթներն անցան տարբեր դահլիճներում։

Եվ այսպես՝ MTV Video Music Awards-ի բոլոր մրցանակակիրները.

Տարվա լավագույն տեսանյութ-The Weeknd՝ “Blinding Lights”, Տարվա լավագույն երգ՝ Լեդի Գագա եւ Արիանա Գրանդե (“Rain on Me”), Տարվա արտիստ՝ Լեդի Գագա, Լավագույն խումբ՝ BTS, Տարվա բացահայտում՝ Doja Cat, Լավագույն համագործակցություն՝ Լեդի Գագա եւ Արիանա Գրանդե (“Rain on Me”), Լավագույն փոփ՝ BTS, Լավագուն K-փոփ՝ BTS, Լավագույն լատինա՝ Maluma (featuring J Balvin) – “Qué Pena”, Լավագույն ռոք՝ Coldplay – “Orphans”, Լավագույն այլընտրանք՝ Machine Gun Kelly – “Bloody Valentine”, Լավագույն տնային տեսանյութ՝ Ariana Grande and Justin Bieber – “Stuck with U”, Լավագույն պերֆոմանս կարանտինի ժամանակ՝ CNCO – MTV Unplugged at Home, Լավագույն սոցիալական տեսանյութ՝ H.E.R. – “I Can’t Breathe”, Լավագույն մենեջմենթ՝ Taylor Swift – “The Man” (Director: Taylor Swift), Լավագույն գեղարվեստական ղեկավար՝ Miley Cyrus – “Mother’s Daughter” (Art Director: Christian Stone), Լավագույն խորեոգրաֆիա՝ BTS – “On” (Choreographers: The Lab and Son Sung Deuk), Լավագույն օպերատորական աշխատանք՝ Lady Gaga with Ariana Grande – “Rain on Me” (Director of Photography: Michael Merriman), Լավագույն մոնտաժ՝ Miley Cyrus – “Mother’s Daughter” (Editors: Alexandre Moors and Nuno Xico), Լավագույն տեսաէֆեկտներ՝ Dua Lipa – “Physical” (Visual Effects: EIGHTY4 and Mathematic), Ամառային երգ՝ Blackpink – “How You Like That”, MTV Tricon Award՝ Լեդի Գագա։

Comment here