ԳլխավորՇոուբիզնես

Լեդի Գագայի «փարաջանով»-յան տեսահոլովակը

Երգչուհի Լեդի Գագան հանդես է եկել «911» երգի տեսահոլովակում, որտեղ ակնհայտ նմանություններ կան Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հետ։

«Այն, ինչ ժամանակին իմ ամենօրյա իրական կյանքն էր, այժմ դարձել է ֆիլմ, իրական պատմություն, որն այժմ անցյալ է, այլ ոչ թե ներկա: Սա ցավի պոեզիա է», — ասել է երգչուհին։

Լեդի Գագայի խոսքով՝ նոր տեսահոլովակը շատ անձնական պատմություն է հոգեկան առողջության մասին և այն մասին, թե ինչպես «երազները կարող են փոխազդել և ձևավորել հերոսներ մեր ներսում ու մեր շրջապատում»:

Տեսահոլովակի ռեժիսորն է Տարսեմ Սինգհը։

Comment here