ԳլխավորԼուր

«New Horizon» սոցիալական ձեռներեցության ճամբար` երևանաբնակ 18-23 տարեկանների համար

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հայտարարված «Ճգնաժամային արձագանքում և հետճգնաժամային վերականգնում Հայաստանի համայնքներում» փոքր դրամաշնորհի շրջանակներում «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը իրականացնում է «Կայուն համայնք, ուժեղ քաղաքացի» ծրագիրը:
«New Horizon» սոցիալական ձեռներեցության ճամբարը նախատեսված է Երևանում բնակվող և/կամ Արցախից Երևան տեղափոխված 18-23 տարեկան երիտասարդների համար, ովքեր

— ունեն հետաքրքիր բիզնես գաղափար և ցանկանում են զարգացնել այն,
— ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները սոցիալական ձեռներեցության, դրա մշակման առանձնահատկությունների, բյուջեի կազմման, գաղափարի ներկայացման սկզբունքների և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ,
— ցանկանում են շփվել իրենց հասակակիցների և պրոֆեսիոնալ մասնագետների հետ,
— նպատակ ունեն առաջին քայլերն իրականացնել բիզնես գաղափարից դեպի իրագործում:

Ճամբարն իրականացվելու է ս/թ փետրվարի 1-5-ը՝ ժամը 15:00-18:30-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում:

Ճամբարի ավարտին տրվելու է մասնակցության հավաստագիր:

Մասնակցությունը «New Horizon» սոցիալական ձեռներեցության ճամբարին անվճար է:

Մասնակիցների տեղերը խիստ սահմանափակ են, ուստի հայտադիմումը կարող եք լրացնել մինչև ս/թ հունվարի 28-ը՝ ժամը 18:00-ն:

Comment here