ԳլխավորԼուր

Բարենցի ծովում նավ է խորտակվել

«Օնեգա» նավ

Արխանգելսկի մարզում ձկնորսական նավ Է ջրասույզ եղել Նոր Երկիր արշիպելագի մերձակայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

07:30-ին տեղեկատվություն Է ստացվել «Օնեգա» № ՄԿ 0331 նավի (գրանցման նավահանգիստը՝ Մուրմանսկ) ջրասույզ լինելու մասին Բարենցի ծովի ջրատարածքում՝ Արխանգելսկի մարզի Նոր Երկիր արշիպելագի մերձակայքում: Անձնակազմը՝ 19 մարդ: Փրկվել Է երկու մարդ, որոնք հիդրոկոստյումներով են եղել։ Նավի խորտակման պատճառ Է դարձել սառցակալումը:

Անձնակազմի որոնումների Է ուղարկվել հինգ նավ:

Բարենցի ծովում ձկորսանվի ջրասուզման հետեւանքով կորած նավաստիները, նախնական տվյալներով՝ զոհվել են:

Comment here