ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստանի ներկայացուցիչները Փարիզի Պարաօլիմպիական խաղերում

Սարգիս Ստեփանյան

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում մեկնարկելիք Պարաօլիմպիական խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա, հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարաօլիմպիական հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):

Լուսանկարում՝ բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող Պարաատլետիկայի աշխարհի առաջնությունում հանդես գալով գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում՝ 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականն ու Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճել: