ԳլխավորԼուր

Պաշտոնյաների ընտանիքի անդամները մարզասրահներ ու լողավազաններ կայցելեն պետության հաշվին

Պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների հաշվին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում՝ համապատասխան փոփոխություն կատարելով արդեն իսկ գործող որոշման մեջ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ, որով սահմանված ծառայությունները, ըստ օրենքի, սահմանում է կառավարությունը:

Կառավարությունը որոշել է արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը: Իսկ դրա դիմաց վճարելու է պետությունը, կամ ավելի ճիշտ՝ ՀՀ շարքային հարկատուն:

Իր այս նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն  կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»:

Comment here