ԳլխավորԼուր

Չի կարելի էդքան մեծամիտ լինել, պետական պաշտոնյա եք ի վերջո. Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, դոցենտ Մենուա Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էս էլ որերորդ պաշտոնյան (վերջինը՝ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյան) կրթության ոլորտում տեղի ունեցող կամ տեղի չունեցող գործընթացների առնչությամբ հնչող քննադատությունները «աղմուկ» է բնորոշում։ Դուք հասկանում ե՞ք՝ ինչ եք անում կամ ասում։ Ուրեմն դուք էդքան աճել եք, մասնագիտացել, կրթության ու գիտության ալֆան ու օմեգան եք դարձել, քննադատությունները աղմուկ ե՞ք անվանում, շուխուր ենք անում, հա՞։ Դուք միայն ճշմարիտ ուղիով եք գնում, ով էլ քննադատում է ձեզ, ուրեմն կամ առարկայական, ճղճիմ շահեր է հետապնդում, կամ էլ ոլորտից բան չի հասկանում ու աղմուկ է անում, հա՞։

Եկեք մեզ դաս տվեք՝ հասկանանք որը որից հետո է։ Հասկանանք, որ երբ, օրինակ, համալսարանի կառավարման խորհուրդը դարձնում եք նախարարության վարչական կցորդ, դա բարեփոխում է, իսկ այդ մասին խոսելն աղմուկ է, հա՞։ Չի կարելի էդքան մեծամիտ լինել, պետական պաշտոնյա եք ի վերջո։ Չեք մտածում չէ՞, որ ձեր այդ արտահայտություններով մարդկանց եք վիրավորում, նվիրյալ մարդկանց։ Թե՞ բացի ձեզնից, մնացածը նվիրյալ չեն, այլ աչքերի վրա միայն դոլարի նշաններ են»:

Comment here