ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը

Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը: Վերանորոգման և կահավորման նախագիծն ամբողջությամբ իրականացրել են ամբիոնի դասախոսները և ուսանողները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, Պոլիտեխնիկի բարերարներ, ուսանողներ, դասախոսներ:

Տարածքում ստեղծված են նպաստավոր պայմաններ նախագծման պրոցեսում ստեղծագործական հմտությունների զարգացման և կիրառման համար: Միջավայրը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի՝ մտքերի գեներացման, նախագծային և տեխնոլոգիական, որի համալրումը նախատեսված է հաջորդ փուլում:

Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ խնդիրը դրվել էր ամիսներ առաջ. «Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի համար ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ ուսանողները կկարողանան ստանալ լավագույն կրթություն և դրա արդյունքը ցուցադրելու հնարավորություն: Տարածքի վերանորոգումն ու բարեկարգումը շատ արագ իրականություն է դարձել բարերարների շնորհիվ»: Ռեկտորը հավելել է, որ գործընթացը շարունակական է լինելու. համալսարանի այլ կրթական տարածքներ ևս բարեկարգվելու են:

Նշենք, որ կրթական տարածքը վերանորոգվել ու կահավորվել է Պոլիտեխնիկի բարերարների՝ «Յունիբանկի», «Ռենշին» և «Նորք դեվելոփմենթ» ընկերությունների աջակցությամբ: