ԳլխավորԼուրՇոուբիզնես

Պուգաչովա, Մելաձե, Բրեժնեւա, Կամենսկիխ… RU.TV-ն դադարեցրել է համագործակցությունը մի շարք երաժիշտների հետ

RU.TV հեռուստաալիքը դադարեցրել է համագործակցությունը մի շարք երաժիշտների հետ։ Նրանց թվում են Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Լոբոդան, Վերա Բրեժնեւան, Վալերի Մելաձեն, Իվան Դորնը, Մաքս Բարսկիխը, Պոտապը եւ Նաստյա Կամենսկիխը, MONATIK-ը, DOROFEEVA-ը, «Ակվարիում»-ը, #2Маши խումբը, տեղեկացնում է Radiokp.ru-ն։

Որոշումը կապված է Ռուսաստանի եւ գործընկերների հասցեներին երաժիշտների հնչեցրած կտրուկ արտահայտությունների հետ։

«Իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելիս երաժիշտների ամբարտավան վերաբերմունքը ռուս ունկնդիրների նկատմամբ ընտրության հնարավորություն չի թողել», — նշված է հեռուստաալիքի հայտարարության մեջ: