ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Իրականացրած կրթական լայնածավալ բարեփոխումների արդյունքում ռազմական ակադեմիան հնարավորություն է ստացել հայտ ներկայացնել՝ Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիային անդամակցելու նպատակով։
Հաշվի առնելով ակադեմիայի իրականացրած կրթական բարեփոխումները՝ հայտը հաստատվել է:
Անդամակցելով միջազգային ասոցիացիային, որի անդամ են 19 ռազմական ակադեմիաներ (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Իսպանիա, Բրազիլիա, Կատար, Լեհաստան, Հարավային Կորեա, Հարավային Աֆրիկա, Կոլումբիա, Ֆիլիպիններ, Կոսովո), Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ է ստանում, մասնավորապես՝ օգտվելու աշխարհի առաջատար ռազմաուսումնական հաստատությունների կրթական բազմաթիվ ծրագրերից, այդ թվում՝ ուսանողների փոխանակում, դասախոսների վերապատրաստում և փոխանակում, կրթական համատեղ ծրագրերի իրականացում, վարժանքներ և այլն: