ԳլխավորԼուր

Մոսկվայի «Ֆուդ Սիթին» խոստացել է ընդունել հայկական բեռնատարները

Հայաստանից Մոսկվա ներմուծված մրգերի առեւտրի հետ կապված իրավիճակը ընդհանուր առմամբ կարգավորվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Մենք հետեւում ենք «Ֆուդ Սիթիի» հետ կապված իրավիճակին։ Եթե բեռնատարները որոշեն այնտեղ ուղեւորվել, մեզ վստահեցնում են, որ ամեն ինչ կարգին կլինի։ Գիշերը 2 մեքենա կարողացել է ներս մտնել»,-ասել է Տողանյանը։

Նրա խոսքերով՝ վիճակն աստիճանաբար կարգավորվում է։ Նա ընդգծել է, որ Հայաստանից Մոսկվա եւ ՌԴ այլ շրջաններ մրգի ներմուծման եւ առեւտրի հետ կապված խնդիրներ չկան։

«Տեսնենք՝ արդյոք նրանք, ովքեր մեկնում էին «Ֆուդ Սիթի», կցանկանա՞ն շարունակել ճանապարհը, թե՞ կընտրեն մեկ այլ առեւտրի կենտրոն»,-նշել է դեսպանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առեւտրի կենտրոնը հրաժարվել էր ընդունել հայկական մրգով բեռնված մեքենաները։

 

 

Comment here