ԳլխավորԼուր

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ։

Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` երկու անգամ:

Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ:

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ:

Comment here