ԳլխավորԼուր

Սոչիի լեռներում 8 երեխա եւ 3 մեծահասակ են կորել

Սոչիի մերձակա լեռներում 3 մեծահասակներից եւ 9-16 տարեկան 8 երեխաներից բաղկացած խումբ է կորել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ նրանք կապի չեն դուրս գալիս հարազատների հետ։

Խումբը երեկ առավոտյան դուրս է եկել Էստո-Սադոկ ավանից եւ շարժվել դեպի Ռոզա Պիկ (2320 մ) լեռը։

Սոչիում օպերատիվ շտաբ է ստեղծվել։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 64 մարդ եւ 12 միավոր տեխնիկա։

Ավելի ուշ պարզվել է, որ խմբի երեխաները Տվերի մարզի սպորտդպրոցի սաներ են։

Comment here