ԳիտությունԳլխավորԼուր

Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում

Սթարլինք

Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Starlink-ը արհեստական արբանյակների մոլորակային համակարգ է, որը ստեղծվել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից։ Դրա գործարկման օր է համարվում 2018 թ. փետրվարի 22-ը։

Համակարգի ստեղծողները վստահեցնում են, որ ոչ հեռավոր ապագայում դրա շնորհիվ համացանց մուտք գործելը հնարավոր կլինի երկրագնդի մակերեսի ցանկացած կետից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews