ԳլխավորԼուր

Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Տաթևիկ Ռևազյանն ազատվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին»,-մասնավորապես գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին։