ԳլխավորԼուր

Հուլիսի 6-ից 13-ը տեղի կունենա ուսուցչի կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլը

Ուսուցիչը՝ գրատախտակի մոտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի սեփական նախաձեռնությամբ` կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլ:

Առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը 2021 թ. հուլիսի 6-ից մինչև 13-ը ներառյալ ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին կամ առձեռն ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանում ամեն օր՝ ժամը 9։30-ից մինչև 18։00-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։

Պահանջվող փաստաթղթերն են՝

• դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին,

• տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք),

• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Կամավոր ատեստավորումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թվականի ապրիլի 23-ի 07 L հրամանով հաստատված աշխատակարգի համաձայն:

Comment here